ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 

Հունվարի 18-ն է՞լ չի համախմբի

Հունվարի 18-ն է՞լ չի համախմբի
15.01.2014 | 14:41

Համոզվելով, որ Ղարաբաղյան հարցը, կեղծված ընտրությունները պարբերաբար քաղաքական օրակարգ դարձնելով, մարդկանց փողոց հանելով և տուն ուղարկելով Հայաստանում տեղի չի ունենում իշխանափոխություն, ընդդիմությունն այժմ էլ փորձում է հանրային ուշադրությունը տեղափոխել սոցիալական խնդիրների ոլորտ: Ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման ԱԺ չորս քաղաքական ուժեր` ՀԱԿ-ը, «Ժառանգությունը», ՀՅԴ-ն և «Բարգավաճ Հայաստանը» որոշել են հունվարի 18-ին հրավիրել համատեղ հանրահավաք, որը կարող է ժողովրդին համախմբելու առիթ դառնալ:

Հայ ազգային կոնգրեսից տարբեր պատճառներով պոկված և այսօր առանձին նախաձեռնություններով հանդես եկող երկու ուժերից հետաքրքրվեցինք, թե պատրաստվու՞մ են այդ օրը մասնակցել չորս քաղաքական ուժերի համատեղ հանրահավաքին:
«Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամները մասնակցելու են և անպայման լինելու են Ազատության հրապարակում»,- մեր հարցին այսպես արձագանքեց «Քաղաքացիական պայմանագրի» կառավարման խորհրդի անդամ Արայիկ Հարությունյանը:
«Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը նշեց, որ, թեև սկզբունքորեն դեմ չէ ընդդեմ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրմանը հանդես գալուն, սակայն չի վստահում նախաձեռնողներին:
«Այդ ուժերը համագործակցում են իշխանության տարբեր ճյուղերի հետ, հայտնի չէ, թե ինչ ելք կարող է ունենալ այն»,- ասաց Պետրոս Մակեյանը:

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 1321

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ